ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Համերգ՝ «Ռոմանոս Մելիքյան» ֆեստի շրջանակներում

Համերգ՝ «Ռոմանոս Մելիքյան» ֆեստի շրջանակներում
23.12.2013 | 10:48

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Հայ կոպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին: Ծրագրում կհնչեն Ռոմանոս Մելիքյանի ՙՕրոր», «Վայրի ծաղիկ», «Սև կաքավիկ», «ՙԾիլ-ծիլ ա», «Ես բլբուլ եմ», «Աշնան երգ», «Պսակ-պսակ», «Կլոր պար», «Սիրուն գիշեր», «Դափ դափի դափ», «Շափաղ կուտաս», «Մի լար», «Արտուտիկ», «Զընկլիկ», «Վարդը», «Սիրուն ուռենի» վոկալ ստեղծագործությունները: Մենակատարներ` Արմինե Խաչատրյան, Արմինե Վարդանյան, Արշակ Մուրադյան, Փիրուզա Արզումանյան, Անուշ Մելքումյան, Լուիզա Երեմյան, Կիմ Սարգսյան:

Նշենք, որ Հայ կոպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անուններն, ում հոբելյանը նշվում է տվյալ տարի: Փառատոնի նպատակն է սերունդների միջև ամուր կապի ստեղծումը, հայ կոմպոզիտորական դպրոցի` ապագա սերունդների համար ստեղծած ժառանգության արժևորումը և այդ գործընթացի շարունակականության ապահովումը: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:

Դիտվել է՝ 3073

Մեկնաբանություններ